Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կաներ, հատկապես այսօրվա հայը կաներ». Արամ Գևորգյան

00:30, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
«Կաներ, հատկապես այսօրվա հայը կաներ». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Պեմզաշենի դեպքի համար մարդիկ, չուզենալով հավատալ, որ հայեր են այդ ոճրագործության հեղինակները, ասում են՝ «հայը տենց բան չէր անի, էրեխա չէր սպանի»: Չեն ուզում հավատալ այսօրվա իրականությանը:
     Իսկ իրականում կաներ, հատկապես այսօրվա հայը կաներ, որովհետև հայն էլ, ինչպես մնացած մարդ արարածները, գազան է: Ու այդ գազանական բնազդները դարեր ի վեր փորձել են ճշնվել բարոյական ու իրավական նորմերով: Պետությունն ասում էր՝ գազանություն անես՝ կկախեմ, եկեղեցին ասում էր՝ գազանություն անես՝ դժոխք կընկնես:
     Այսօրվա իրականության մեջ մենք ունենք մի պետություն, որը զբաղված է ոչ թե իր ժողովրդի միջի գազանին ճնշելով, այլ սեփական աթոռը պահելով, ու վերջինի պարագայում պատրաստ են ամենավերջին ձևով այլասերել հասարակությանը, ժողովրդին, անարխիա տարածել, միայն թե մնան իշխանության ու ունենան համակիրներ:
     Դե, իսկ եկեղեցուց մենք վաղուց ենք հեռացել ու հիմա դժոխք ընկնելը դադարել է սպառնալիք լինելուց:
     Հավատացեք, մի հասարակություն, որի բարոյական նկարագիրը իջել է այն մակարդակի, որ վերջին հայհոյանքներն են գրում հայրենիքի համար զոհված տղերքի ծնողների հասցեին, այդ նույն հասարակության անդամը պատրաստ է երեխա էլ սպանել, մի բան էլ ավել:
     հ.գ. ի դեպ, ասում են, որ մարդասպանների քաղաքական էտալոնը նիկոլն ա եղել, ու, որ փաստորեն 3 «տղամարդկանցով» հարձակվել ու սպանել են կնոջ ու 2 երեխայի: Լրիվ նորմալ ա ու տեղավորվում ա նիկոլականի՝ շակալին հատուկ հոգեբանության մեջ»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
4792 | 3
Facebook