Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իրանը Ռուսաստանին խնդրել է աջակցել իր միջուկային ծրագրին. #CNN

18:48, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
Իրանը Ռուսաստանին խնդրել է աջակցել իր միջուկային ծրագրին. #CNN

ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը Մոսկվայի օգնությունն է խնդրում իր միջուկային ծրագրին աջակցելու համար։ Իրանին անհրաժեշտ է լրացուցիչ պլան, եթե համաշխարհային տերությունների հետ երկարաժամկետ միջուկային համաձայնագիրը չիրականանա:
     ԱՄՆ հետախուզությունը հավանական է համարում, որ Թեհրանը խնդրել է Մոսկվային աջակցել հավելյալ միջուկային նյութերի ձեռքբերման և միջուկային վառելիքի արտադրության հարցում։ Այս մասին CNN-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Իրանը վառելիքի կարիք ունի իր միջուկային ռեակտորները սնուցելու համար. հավանաբար, Ռուսաստանի աջակցությունը կարող է է՛լ ավելի կրճատել Իրանի միջուկային զենքի, այսպես կոչված, «բեկման ժամանակը»:

Այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ միջուկային զենքի տարածման վտանգը կախված է նրանից, թե որ ռեակտորի համար է միջուկային վառելիք պահանջվում: Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը համաձայնվել է օգնել։ Կրեմլը վաղուց հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Իրանի՝ միջուկային զենք ստանալուն։ Սակայն Թեհրանի առաջարկը եղել է երկու երկրների միջև աճող գործընկերության ֆոնին: Վաշինգթոնը պնդում է, որ Ռուսաստանը խորհուրդներ է տվել Իրանում բողոքի շարժումը ճնշելու վերաբերյալ։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ Իրանի հետ պայմանագիրն օրակարգում չկա:

«Մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ բացահայտելու համար Իրանի և Ռուսաստանի միջև աճող կապերը և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք կտրականապես դեմ կլինենք ցանկացած համագործակցության, որը կհակասի զենքի չտարածման մեր նպատակներին», - ասել է Ուոթսոնը:

4622 | 0
Facebook