Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ». Լինդսի Սնել

23:12, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ.
«Խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ». Լինդսի Սնել

Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելը թուիթերյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութի մասին, որում նրանք խոշտանգում են հայ ռազմագերիներին:
     «Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի «Թվիթեր»-ում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- գրել է նա և հավելել, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ։

Լինդսի Սնելը նաև կիսվել է վերոնշյալ տեսանյութով, որը կարող եք դիտել՝ հետևյալ հղմամբ:

41651 | 0
Facebook