Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա ի՞նչ պետք է անեին, իրենք իրե՞նց էին դատելու»․ Թաթոյան

11:18, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.
«Բա ի՞նչ պետք է անեին, իրենք իրե՞նց էին դատելու»․ Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը գրել է. «Հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել:
     Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:
     Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:
     Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
4000 | 1
Facebook