Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը

10:30, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բայրամով-Միրզոյան հանդիպմանը և գերիների վերդարձին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում:
     Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

5385 | 0
Facebook