Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

14:54, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի են ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։ Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը բացակայել ՀՀ-ից։ Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես չեկավ, դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
4198 | 0
Facebook