Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես այստեղ վայրագություններ չտեսա, տեսա վնասներ». ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում

23:18, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
«Ես այստեղ վայրագություններ չտեսա, տեսա վնասներ». ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում

Գեղարքունիքում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը փաստեց, որ Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ «Սա, կարծում եմ, խորապես մտահոգիչ է։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ վախեցած են։

...Մեզ համար խնդրի կարգավորման միայն մեկ միջոց կա՝ նստել բանակցությունների սեղանին և բանակցել. դա է միակ ելքը»,- ասաց նա:

Հարց հնչեց, թե դեսպանն անձամբ տեսավ վայրագությունների հետևանքները, ի՞նչ գնահատական կտա այս ամենին։ Անդրեա Վիկտորինն ասաց, որ պետք է ճշգրիտ լինել, քանի որ ինքն այստեղ վայրագություններ չի տեսել, տեսել է վնասներ, փլուզված շենքեր։ «Սա սարսափելի է։ Տեսա նաև որոշ լուսանկարներ, նաև տեսա Ձեր նշած տեսանյութը։ Այո, դա անընդունելի է. դա պետք է հետաքննվի միջազգային սկզբունքների համաձայն։ Ինչ վերաբերում է անհայտ կորածներին և գերիներին, պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, մարդասիրական այս բաղադրիչը պետք է կատարել»,– ասաց նա։

Դեսպանը նաև շեշտեց, որ իրենք ընդամենն օժանդակող դերակատարում ունեն։ «Միակ բանը, որ կարող ենք Ձեզ խոստանալ, այն է, որ երբեք չենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ մեկտեղ աշխատում ենք այս ուղղությամբ, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ինքներդ տեսաք, որ ոմանք վերադարձան, սակայն ցավոք սրտի, միգուցե, ոչ այնպես, ինչպես ուզում էինք նրանց ընդունել»,– ասաց նա։

«Ես այստեղ վայրագություններ չտեսա, տեսա վնասներ». ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում
14238 | 3
Facebook