Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եղիսաբեթ թագուհին անձնագիր չուներ. հետաքրքիր փաստեր թագուհու մասին

18:44, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
Եղիսաբեթ թագուհին անձնագիր չուներ. հետաքրքիր փաստեր թագուհու մասին

Անգիլիայի թագուհու՝ Եղիսաբեթ II-ի մահվամբ մի ամբողջ դարաշրջան ավարտվեց: Ամենաերկարակյաց թագուհուն պաշտում էին գրեթե բոլոր անգլիացիները, թեև հաճախ էին նրա հասցեին հնչում քննադատություններ:
     Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ թագուհու մասին.

1․ Թեև անգլիական օրենքով թագուհին ազատված էր հարկերից, սակայն Եղիսաբեթը մուծել է հարկերը կամավոր որոշմամբ:
     2. Մեկ այլ օրենքով որևէ օտար մեկն իրավունք չուներ ձեռք տալ թագուհուն, սակայն այս արգելքը նույնպես մի քանի անգամ խախտվել է այլ պետությունների ղեկավարների կողմից՝ պաշտոնական ընդունելությունների ժամանակ:
     3.Ամեն օր Եղիսաբեթ II-ն ստանում էր հազարավոր նամակներ, որոնցից պատահական ընտրված մի քանի տասնյակն ընթերցում էր թագուհին և պատասխանում դրանց: Իր ողջ կյանքի ընթացքում նա պատասխանել է գրեթե 3 մլն նամակի:
     4. Եղիսաբեթ II-ի ողջ կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիայում փոխվել է 12 վարչապետ, իսկ Վատիկանում՝ 7 Պապ:
     5․ Առաջին անգամ թագուհին հանրային ելույթ է ունեցել իր ժողովրդի առջև, երբ սկսվել է Երկրորդ Աշխարհամարտը: Ադ ժամանակ նա 14 տարեկան էր:
     6․ Եղիսաբեթը նկարահանվել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկի դրվագում՝ մարմնավորելով ինքն իրեն:
     7․ Էթիկայի կանոնների համաձայն՝ Եղիսաբեթին արգելված էր նույն հագուստով երկու անգամ հայտնվել հանրության առջև, սակայն թագուհին երկու անգամ խախտել է այս կանոնը:
     8․ Ոչ բոլորն էին սիրում Եղիսաբեթին: 1992 թվականին, երբ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները բավականին լարված էին, Գերմանիա մեկնած Եղիսաբեթին հարվածել են ձվերով:
     9․ Մի անգամ թագուհին Լոնդոնում կեղծ անվան տակ զբոսնել է, և նրան հանդիպած զբոսաշրջիկները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա երբևէ տեսել է թագուհուն:
     10. Եղիսաբեթ թագուհին ողջ կյանքում կրել է միայն շրջազգեստ։ Այդ ընթացքում նա միայն երեք անգամ է հանրության առջև հայտնվել տաբատով:
     11 . Հանրության աջև թագուհին երբեք չի հանել իր վերնազգեստը:
     12․ 1991 թվականին, չճանաչելով Եղիսաբեթ II-ին, հսկիչը վերջինիս թույլ չի տվել մտնել պաշտոնական միջոցառման բարձրակարգ սրահ:
     13․ Ուշադիր մարդիկ նկատել են, որ երբ թագուհին մի ձեռքից մյուսն էր փոխանցում պայուսակը, նշանակում էր, որ նա հոգնել է զրույցից: Սակայն դաստիարակությունը և վաքրի կանոնները թույլ չեն տվել նրան այդ մասին ասել ուղիղ:
     14. Թագուհու ամուսնական զգեստն այնքան ծանր է եղել, որ նա հազիվ է կարողացել տեղաշարժվել։ Արարողակարգը վարող արքեպիսկոպոսն անգամ ստիպված է եղել անհրաժշետ պահերին հրել նրան:
     15. Եղիսաբեթ թագուհին անձնագիր չուներ, քանի որ Միացիալ Թագավարությունում բոլոր անձնագրերը տրվում էին նրա անունով:

9764 | 1
Facebook