Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոլցը ԵՄ-ի ընդլայնման կոչ է արել

16:24, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Շոլցը ԵՄ-ի ընդլայնման կոչ է արել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ընդլայնել Եվրոմիությունը՝ ներառելով Արևմտյան Բալկանները, Մոլդովան, Ուկրաինան, ավելի ուշ՝ Վրաստանը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Իր ելույթում քաղաքական գործիչը հայտարարել է «հին հակամարտությունները լուծելու և նոր որոշումներ գտնելու» անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Բեռլինը կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։ «Մենք պետք է ավելի շատ օգտագործենք միասնական Եվրոպայի ազդեցությունը... Եվրոպան մեր ապագան է։ Եվ այս ապագան մեր ձեռքերում է»,- ասել է նա:

6383 | 0
Facebook