Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր կառավարությունը կչեղարկի Պետրոս Ղազարյանի կնոջ նախաձեռնությունը». Էդգար Ղազարյան

10:06, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
«Նոր կառավարությունը կչեղարկի Պետրոս Ղազարյանի կնոջ նախաձեռնությունը». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 24-ի հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը, 20 եթերային րոպեներից շուրջ 10-ը զբաղեցնելով, ինձնից հետևողականորեն ուզում էր լսել Կառավարության գործունեության ծրագիր, որը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված է երեք ժամ ժամանակ։
     Քանի որ Պետրոս Ղազարյանի կինը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, իսկ ներկայում զբաղեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնները, խոստանում եմ, որ նոր կառավարությունը առաջին քայլով կչեղարկի իր կնոջ նախաձեռնությունը, որով ադրբեջաներն ու թուրքերենը պետք է դասավանդվեն Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի փոխարեն կվերականգնվի Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության դասավանդումը։
     Կառավարության գործունեության այլ ծրագրային դրույթների անդրադառնալու առիթներ դեռ շատ կունենանք»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
5870 | 2
Facebook