Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում». Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. «Ժողովուրդ»

09:12, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
«Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում». Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան և չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 և ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաև 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը և եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:

– Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:

- Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, և բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են:

Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, և որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:

– Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից։

- Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:

– Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:

- Կարծում եմ՝ մեկ սեմեստր, և հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս ևս մեկ քննություն և երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:

Մանրամասները՝ թերթի համարում:

4163 | 2
Facebook