Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կույր պետք է լինել Մոսկվայի ու Անկարայի հայաջինջ քայլերը չտեսնելու համար». Արշալույս Զուրաբյան

14:36, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
«Կույր պետք է լինել Մոսկվայի ու Անկարայի հայաջինջ քայլերը չտեսնելու համար». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրվա քաղաքական անցուդարձը, Հայաստանին սպառնացող մարտահրավերներն ու հանրությանը ջլատող ատելության մթնոլորտը 1920-ի ապրիլին լենին-քեմալ մեղրամիսով գործողության մեջ դրված և այսօր էլ հետևողականորեն իրականացվող ռուս-թրքական հակահայ գործարքի հետևանք է։

Կույր, անտարբեր, կեղծավոր, բթամիտ կամ սրիկա պետք է լինել ծավալվող իրադարձությունների հիմքում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնեցված հայաջինջ քայլերը չտեսնելու համար։ Ազգադավ պետք է լինել այն տեսնելու և չբարձրաձայնելու համար։

Հայաստանը պետք է դուրս բերել ռուս-թրքական ճահճից, երկիրը պետք է առաջնորդեն նոր, մաքուր քաղաքական անցյալ ունեցող ուժեր և բարձր արժեհամակարգի տեր մարդիկ, որոնց համար հայոց աշխարհը ոչ թե թալանի աղբյուր է, այլ՝ հայրենիք, որը պետք է սիրել ու շենացնել։ Եկող տարի Շուշիում»։

3949 | 0
Facebook