Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն ժամանակի պահանջներին համահունչ ենթակառուցվածքի կարիք»․ Փաշինյան

14:42, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
«Եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն ժամանակի պահանջներին համահունչ ենթակառուցվածքի կարիք»․ Փաշինյան

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար»,- այսօր՝ հայ-վրացական «Բարեկամություն» կամրջի բացման արարողության ժամանակ, իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ։ Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,- նշեց վարչապետը։

4250 | 0
Facebook