Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ռուսներին և սահմանափակել նրանց մուտքը

15:30, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Էստոնիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ռուսներին և սահմանափակել նրանց մուտքը

Էստոնիայում օգոստոսի 18-ից ուժի մեջ է մտնում Կառավարության որոշումը՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը և երկիր մուտք գործելը՝ Էստոնիայում տրված շենգենյան վիզայով:

Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի խոսքով՝ «պատժամիջոցներ սահմանելով Էստոնիան ցանկանում է, որպեսզի ագրեսոր պետությունը նաև առանձին քաղաքացիների մակարդակով հնարավորություն չունենա սովորական կյանքը շարունակել միջազգային մակարդակով»:

Ռեյնսալուն հավելել է, որ «ագրեսոր երկրի քաղաքացիների նկատմամբ չեղյալ կհայտարարվեն նաև աշխատանքի, ուսման և ձեռնարկատիրության նպատակով վիզաների տրամադրման նախկինում գոյություն ունեցող բացառությունները»։

5047 | 0
Facebook