«Ունենք դեռևս երկու անհետ կորած քաղաքացիներ։ 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ։ Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի»,- այսօր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»,- նշեց նա։
«Հիմա որոնողական աշխատաքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ շենքի փլուզման վտանգ կա։
Գրիգորյանը նշեց, որ որոնողական աշխատանքներում ներգրավվել են փրկարար շներին։
«Շները որոնողական աշխատաքներ են իրականացնում, որ կարողանանանք մոտավոր ազդակ ստանալ, թե քաղաքացին փլատակների որ մասում է գտնվում, եթե, իհարկե, փլատակներին մոտ է»,- հավելեց նա։