Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիսուսի արձանի, ռեստորաններում աղ չդնելու հարցն ավելի մեծ դժգոհության թեմա դարձավ, քան Աղավնոն». Բ. Պիպոյան

13:48, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ.
«Հիսուսի արձանի, ռեստորաններում աղ չդնելու հարցն ավելի մեծ դժգոհության թեմա դարձավ, քան Աղավնոն». Բ. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․ «Մեղրի-Ագարակ անցակետը, ո՞ր պայմանագրի, ո՞ր կետով է նախատեսված:
     Փաստենք, որ անգամ սոցիալական ցանցերում շատ քիչ են հանրային դժգոհությունները և այս ամենն իրականացվում է առանց հասարակական դիմադրության:
     Հ.Գ. Հիսուսի արձանի, անկանխիկի, ԱՊՊԱ-ի թանկացման ու ռեստորաններում աղ չդնելու հարցը ավելի մեծ դժգոհության ու քննարկման թեմա դարձավ, քան Աղավնոն կամ ՀՀ սուվերեն տարածքում նոր անցակետը»:

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
2901 | 0
Facebook