Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում կառուցվող շենքից բանվորը ընկել է և տեղում մահացել

11:18, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
Երևանում կառուցվող շենքից բանվորը ընկել է և տեղում մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սահակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 5-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը՝ ժամը 18։25-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Սիմոն Լ-ն էր, ով նույն օրը նշված տարածքում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4085 | 0
Facebook