Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության սրտի օլիգարխները պղտոր ջրում մեծ ձուկ են որսում»․ Թադևոս Ավետիսյան

22:14, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Կառավարության սրտի օլիգարխները պղտոր ջրում մեծ ձուկ են որսում»․ Թադևոս Ավետիսյան

«Պետությունը պետք է գյուղատնտեսությանն այնպես աջակցություն ցուցաբերի, որ 1 հա հող անմշակ չմնա, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ և գյուղատնտեսական հողերը չմշակել։ Այն որ, որ պարարտանյութը երեք անգամ թանկացել է, դիզվառելիքը 50%-ից ավելի թանկացել է, խոսում է այն մասին, որ այսօրվա Կառավարության սրտի օլիգարխները, որոնք դիզվառելիք են ներմուծում, պղտոր ջրում մեծ ձուկ են որսում, երբ մոտ 80%-ով գյուղացու համար դիզվառելիք են թանկացնում, այն դեպքում, երբ միջազգային շուկայում գնաճը չնչին է»,- այսօր՝ Դիմադրություն» շարժման կազմակերպած` «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Շարունակելով խոսքը՝ բանախոսն ասաց․ «Այս տարի մեր երկրում հացը թանկացել է 20%-ով, 30%-ով մակարոնեղենն է թանկացել, բայց գոնե մի դրամով չի բարձրացել անապահովության նպաստը, սա բարձիթողի վիճակի հետևանք է»։

3315 | 0
Facebook