Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

15:48, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ-ի (ծնված 1963թ.) դին։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

4423 | 0
Facebook