Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանդիպենք Եռաբլուրում՝ ծնկաչոք աղոթքի». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

11:12, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Հանդիպենք Եռաբլուրում՝ ծնկաչոք աղոթքի». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

Րաֆֆիի քաղաքացիական հրավերը

Քաղաքացի Փաշինյան, հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:

Մաքուր և ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։

Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։

Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար:

Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։

Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

4 հուլիսի 2022

Երևան

3643 | 0
Facebook