Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ևս 16 քաղաքացիների նկատմամբ

10:12, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ևս 16 քաղաքացիների նկատմամբ

Ռուսաստանի ևս 16 քաղաքացիներ ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Սահմանափակումներ են մտցվել օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի, Գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի, Շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, Տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, ինչպես նաև Պուտինի եղբորորդու նկատմամբ:

Հիշեցնենք՝ մինչև այսօր Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի 828 քաղաքացիների, ինչպես նաև ռուսական 47 կազմակերպությունների դեմ։

3798 | 0
Facebook