Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան խզել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները

22:52, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Ուկրաինան խզել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառը Դամասկոսի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ճանաչելու որոշումն է:

Բացի այդ, ուկրաինական կողմն սկսել է Սիրիայում իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ առևտրային էմբարգո և այլ պատժամիջոցներ սահմանելու ընթացակարգը։

Նախօրեին Դամասկոսը հայտարարել էր ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշման մասին։

6129 | 0
Facebook