Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան սպասում է Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը». Չավուշօղլու

19:24, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
«Թուրքիան սպասում է Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը». Չավուշօղլու

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը և Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը»։ Այս մասին, ելույթ ունենալով Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա ընդգծել է, որ Անկարան ակնկալում է միջանցքի անհապաղ բացումը՝ հավելելով, որ այս իրադարձությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

4885 | 2
Facebook