Ռուսաստանը տանուլ է տվել իր ռազմավարական նպատակներն Ուկրաինայի դեմ պատերազմում, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Washington Post-ը։
«Երբ խոսքը գնում է ռազմավարական նպատակների մասին, Ռուսաստանն արդեն ձախողվել է։ Մոսկվայի ռազմավարական նպատակն էր՝ վերջ տալ Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, այն ջնջել քարտեզից և ներառել Ռուսաստանի կազմում։ Չհաջողվեց»,- ասել է Բլինքենը:
Նա խոստովանել է, որ Ուկրաինայի արևելքում «մարտավարական, կատաղի մարտ» է ընթանում՝ հավելելով, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան կշարունակի գոյություն ունենալ:
«Մենք պատրաստվում ենք գնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ դաշինքը ցույց կտա ավելի միասնություն, ավելի շատ ուժ։ Մենք կշարունակենք միասին աշխատել, որպեսզի ուկրաինացիներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է ռուսական ագրեսիան հետ մղելու համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։