Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 49 քաղաքացու նկատմամբ։ Նրանց թվում են մի շարք խոշոր լրատվամիջոցների թղթակիցներ ու ղեկավարներ, զինված ուժերի հրամանատարության, ռազմարդյունաբերական համալիրի և պաշտպանական համալիրի ներկայացուցիչներ։
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների նկատմամբ՝
Guardian - Քեթրին Սոֆի Վիներ,
Times - Ջոն Ուիզերոու,
The Daily Telegraph - Քրիս Էվանս,
Daily Mail - Էդվարդ Վերիթի,
The Independent - Քրիստիան Բրոթոն:
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են այս գործակալությունների լրագրողներ, սյունակագիրներ, թղթակիցներ և հաղորդավարներ, ինչպես նաև BBC-ի, Sky News-ի, Channel 4 News-ի, ITV-ի, Financial Times-ի և The Sunday Times-ի աշխատակիցներ:
«Ցուցակում ընդգրկված բրիտանացի լրագրողները ներգրավված են Ռուսաստանի և Ուկրաինայի ու Դոնբասի իրադարձությունների մասին կեղծ և միակողմանի տեղեկատվության կանխամտածված տարածման մեջ: Իրենց կանխակալ գնահատականներով նրանք նաև նպաստում են բրիտանական հասարակության մեջ ռուսաֆոբիայի հրահրմանը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։