Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»

09:06, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, թանկարժեք ժամացույց է նվեր ստացել:

«Մեր աղբյուրները հայտնում են, որ նվերը տիկին Հակոբյանին են հանձնել, երբ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկությունը փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել. նրա օգնականը, անջատելով մեր հեռախոսազանգը, խնդրեց հարողադագրություն գրել: Հաղորդագրությամբ ձևակերպեցինք հարցը, արձագանք, սակայն, այդպես էլ չստացանք: Նշենք, որ վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7671 | 1
Facebook