Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք». Ն․ Փաշինյան

17:54, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
«Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք». Ն․ Փաշինյան

«Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել, ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն։ Մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,-այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», -հավելեց Փաշինյանը։

2612 | 0
Facebook