Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մուրադովը վիրավորվել է, եղբորորդին՝ զոհվել

12:30, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
Մուրադովը վիրավորվել է, եղբորորդին՝ զոհվել

Ուկրաինայում զոհվել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զարմիկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։

Ինքը՝ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի կարողանան թաղել։

13067 | 1
Facebook