Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ առաջ տեղեկացա, որ քննիչները խուզարկության են մտել Արամ Գրիգորյանի տուն». Վանեցյան

13:30, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
«Քիչ առաջ տեղեկացա, որ քննիչները խուզարկության են մտել Արամ Գրիգորյանի տուն». Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն:
     Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:
     Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար:
     Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:
     հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանդրադառնամ ավելի ուշ»:

3718 | 0
Facebook