Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան

02:06, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։
     ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
     Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծվի։
     Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։
     Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտն, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել։
     Նույնը վերաբերվում է կուսակցություններին։ 2017-ին, երբ քննարկվում էր կուսակցությունների մասին նոր օրենքը, ես և Մանվել Սարգսյանն էինք պահանջում, որ օրենքով կարգավորվեն այն կարմիր գծերը, նաև գաղափարախոսությունների առումով, որոնք նրանք չեն կարող հատել։ Ապարդյուն։ Արդյունքը տեսնում ենք»։

2779 | 0
Facebook