Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հիասթափված է՝ Երևանը վերջին պահին չեղարկել է սահմանազատման պրոցեսը

22:06, չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Ալիևը հիասթափված է՝ Երևանը վերջին պահին չեղարկել է սահմանազատման պրոցեսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիասթափված է, որ Հայաստանը վերջին օրը չեղարկել է սահմանների սահմանազատման՝ ադրբեջանական աշխատանքային խմբի հետ համաձայնեցված հանդիպումը, իսկ ավելի ուշ հրաժարվել է նոր հանդիպման առաջարկից։
     «Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ (սահմանազատման հարցերով - խմբ.) և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել, հարցը համաձայնեցված էր հայկական կողմի հետ, ի դեպ, հենց Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել առաջին հանդիպումը անցկացնել սահմանին... Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը, սա շատ հիասթափեցնող է, էլ՛ ավելի հիասթափեցնող էր Հայաստանի հրաժարումը մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու առաջարկից»,- ասել է Ալիևն իր լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսում:
     Հակառակորդ երկրի ղեկավարը հավելել է, որ Բաքուն դեռևս սպասում է Երևանից նոր ժամկետների՝ աշխատանքը սկսելու համար։

7998 | 0
Facebook