Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատժամիջոցները ՌԴ-ին ստիպել են սառնարանների չիպեր օգտագործել ռազմական տեխնիկայում». ամերիկացի նախարար

10:42, հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
«Պատժամիջոցները ՌԴ-ին ստիպել են սառնարանների չիպեր օգտագործել ռազմական տեխնիկայում». ամերիկացի նախարար

ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանին ստիպում են որոշ ռազմական տեխնիկայում օգտագործել սպասք լվացող մեքենաների և սառնարանների համակարգչային չիպեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, փոխանցում է Washington Post-ը։

«Մենք տվյալներ ունենք, որ երբ ուկրաինացիները գետնի վրա գտնում են ռուսական զինտեխնիկա, դրանցում կիսահաղորդիչներ են, որոնք ռուսները հանել են սպասք լվացող մեքենաներից և սառնարաններից»,- ասել է պաշտոնյան:

9032 | 0
Facebook