Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին». Մանե Թանդիլյան

00:24, չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
«Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի գրառումը․ «Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական ինչ-որ անհասկանալի անկլավների մասին։
     Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին, և ակնհայտ է, որ դա Ադրբեջանի հերթական երևակայությունն է։
     Միևնույն ժամանակ, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն տալիս համարժեք պատասխան առ այն, որ ադրբեջանական մտքի նման փայլատակումները չեն կարող լինել սահմանազատման առարկա, և Հայաստանի Հանրապետության տարածքում չկան և երբևէ չեն եղել այլ պետությունների անկլավներ։
     Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ակնկալելով այս հարցի շուրջ հստակ դիրքորոշման ներկայացում։
     ՀՀ արտաքին գործերի նախարարություն ուղարկած «Ապրելու երկիր» կուսակցության նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ մեկնաբանությունում»։

3675 | 1
Facebook