Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը». Ստեփան Դանիելյան

23:42, չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
«Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Պարզ բացատրեմ, թե ով ոնց է վերաբերվում Արցախի խնդրին, որ սպեկուլյացիաներին վերջ տանք
     *Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի, ինչի շնորհիվ ինքը կարողանա զորք պահել տարածքում ու վերահսկել Հարավային Կովկասը, հետագայում նաև չկորցնի Հյուսիսային Կովկասն ու էլի շատ բաներ։ Ու իր համար բացարձակապես մեկ է, թե Հայաստանն է օկուպացնում Ադրբեջանի տարածքը, թե Ադրբեջանը՝ Հայաստանի, կարևորը՝ վեճ լինի, Արցախի հարցը՝ կախված, Արևմուտքն էլ հեռու մնա այս կողմերից։
     *Ամերիկային պետք է, որ Արցախի հարցը լուծվի ու իր համար բացարձակապես մեկ է, թե Արցախը մերը կլինի ու Ադրբեջանը դրան կհամաձայնվի, թե Արցախում հայ չի մնա ու դրանով հարցը վերջնականապես կփակվի, կարևորը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղի, հետագայում նաև Միջին Ասիայից։ Այդ հարցում Թուրքիան պարտնյոր է ու Իրանի, Ռուսաստանի, ապագայում նաև Չինաստանի պրոբլեմը, սակայն մյուս կողմից Թուրքիան պետք է պրոբլեմներ ունենա, որ չթռնի Ամերիկայի վրայից, դրա համար կա քրդերի հարց, կա ցեղասպանության հարց ու եթե մի նոր ցեղասպանություն էլ լինի, ավելի լավ, նոր գլխացավանք կստեղծի թուրքերի համար։
     * Իսկ կոլեկտիվ Եվրոպային ինչ է պետք։ Եվրոպային պետք է այն, ինչ կասի Ամերիկան։
     Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մնացածը դուք որոշեք»։

3818 | 1
Facebook