Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսրայելն ու Թուրքիան, ոնց որ թե, լքում են Պուտինին». Թորոս Ալեքսանյան

00:30, չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
«Իսրայելն ու Թուրքիան, ոնց որ թե, լքում են Պուտինին». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ռուսաստանում հասունանում է իշխանափոխությունը, ես կարծում էի, որ դա տեղի է ունենալու մինչև այս տարա վերջը, բայց իրադրությունները ավելի արագ են զարգանում կարծես ու դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ Ռուսաստանի դաշնակիցներ Իսրայելն ու Թուրքիան, ոնց որ թե, լքում են Պուտինին:
     Նախ, Իսրայելի պաշտպանության նախարարը վերջերս մասնակցեց Գերմանիայում ԱՄՆ-ի Ռամշթայն ռազմաբազայում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հավաքին, որտեղ քննարկվում էր այն միջոցառումների փաթեթը, որը պիտի հանգեցնի Ուկրաինայում Ռուսաստանի պարտությանը, հետո ինչ որ փոփոխություն է նկատվում թուրքական կողմի մոտ նույնպես, ու հենց դա է պատճառը, որ Զելենսկին առանց վախենալու թուրքերին արդեն պայմաններ է թելադրում, և վերջապես Լավրովի հայտարարությունը առ այն, որ Հիտլերը հրեա էր, դա արդեն համաշխարհային հրեականության սահմանած կարմիր գծի հատում էր, որը չի ներվի Պուտինին, Լավրովին ու ռեժիմի մյուս ներկայացուցիչներին, Լավրովի այդ հայտարարությունը վիրավոր և ընկերների կողմից լքված արջի վերջին թփրտոցն էր, ըստ էության:
     Ի դեպ, մեր երկրում հրահրվող միտինգները նույնպես Ռուսաստանի դեմարշն է ընդդեմ Իսրայելի ու Թուրքիայի, ըստ ամենայնի, Պուտինը փոշմանել է, որ 2018-ին Հայաստանը հանձնեց Իսրայելի ու Թուրքիայի խնամակալությանը»:

5045 | 1
Facebook