Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուտինի ռեժիմը կործանվելու է անպայման, դադարե՛ք ենթարկվել նրան». Թորոս Ալեքսանյան

00:42, երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
«Պուտինի ռեժիմը կործանվելու է անպայման, դադարե՛ք ենթարկվել նրան». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Մեր երկրում տեղի ունեցող ցանկացած հեղափոխության, որի հետևում կանգնած է Մոսկվան, ես չեմ աջակցի ու կոչ կանեմ, որ ոչ ոք չաջակցի, պետք չի խաբնվել հայրենասիրական պոռթկումներով բոցաշունչ ելույթներին, գեղեցիկ լոզունգներին ու խոստումներին, նիկոլն էլ ժամանակին լավ լոզունգներ էր առաջ քաշում ու լավ խոստումներ էր տալիս, բայց տեսանք՝ ինչ եղավ:
     Հիմա Մոսկվան որոշել է հերթական հարվածը հասցնել մեր երկրին, նա որոշել է խառնել ամեն բան մեր երկրում, քաոսի վերածել ամեն ինչ:
     Պուտինյան ռեժիմը հոգեվարքի մեջ է ու ոչ ադեկվատ է արդեն. դիմում եմ մեր քաղաքկան դաշտում դերակատարություն ունեցող բոլոր գործիչներին՝ սթափվեք վերջապես, Պուտինի ռեժիմը կործանվելու է անպայման, դադարեք ենթարկվել նրան, դադարեք նրա հրահանգները կատարել, քանի դեռ ուշ չի, ձեր կյանքում գոնե մեկ անգամ սեփական երկրի ու ժողովրդի մասին մտածեք, չնայած որ, ենթարկվելով Պուտինի ռեժիմին, դուք, բացի հայրենիքից, արդեն իսկ ձեր ու ձեր հարազատների անձնական կյանքերն եք լուրջ վտանգի տակ դնում»:

3851 | 2
Facebook