Ռուսները դեռ չեն հավաքում Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս զոհված իրենց զինվորների մարմինները։ Սա վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ասել է Սումիի ռազմական վարչակազմի առողջապահության վարչության տնօրենի պաշտոնակատար Անատոլի Կոտլյարը:
«Մյուս կողմին դրանք պետք չեն, չեն տանում, մնում են մեզ մոտ և շատ մեծ վտանգ են ներկայացնում, առաջին հերթին՝ բնապահպանական։ Մարդու մարմինը քայքայվելիս դիակային թույն է արտազատում»,- բացատրել է նա:
Կոտլյարը նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը ենթադրում է կենսաբանական նմուշներ վերցնելու անհրաժեշտություն, որպեսզի հետո ԴՆԹ-ով կատարվի նույնականացում:
Նրա խոսքով, Սումիի շրջանի ոստիկանության բաժանմունքը դիերը պահելու համար պատվիրել է 10 սառնարան, սակայն երկաթուղու շրջափակման պատճառով դրանք դեռ չեն ուղարկվել։ Զոհված ռուս զինվորների մարմինները պահվում են պոլիէթիլենային տոպրակների մեջ։ «Մենք պետք է որոշենք, թե որտեղ են նրանք ժամանակավորապես թաղված, և հաղթանակից հետո մենք կնույնականացնենք նրանցից յուրաքանչյուրին և կվերադարձնենք նրանց ծնողներին»,- ասել է նա։