Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիուպոլում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3000-ը

00:06, երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ.
Մարիուպոլում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3000-ը

«Մարիուպոլում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն օրեցօր աճում է, այժմ այն ​​ավելի քան 3000 է, բայց ոչ ոք չի կարող հստակ ասել մահացածների թիվը, քանի որ մարդկանց թաղում են զանգվածային գերեզմաններում, առանց անունների։ Շատ դիեր մնում են փողոցներում՝ առանց ինքնության հաստատման։ Որոշ մարդիկ մնում են փլատակների տակ՝ «կենդանի» թաղված»,- ասել է «Ազով» գնդի հրամանատար, մայոր Դենիս Պրոկոպենկոն։

Պրոկոպենկոյի խոսքով՝ ուկրաինական բանակը փորձում է խաղաղ բնակիչներին օգնել ջրով և սննդով, սակայն դա բավարար չէ։ Մարիուպոլում մարդկանց համար ապահով վայրեր չկան, թշնամու հրթիռները հարվածել են տներին, անկողնում գտնվող մարդկանց սպանել։

«Մարդիկ սնունդ են պատրաստում փողոցում՝ վտանգելով իրենց կյանքը, հրետանու և ավիառումբերի մշտական ​​գնդակոծության տակ, դրսում ջերմաստիճանը -5 աստիճան Ցելսիուս է»,- հավելել է հրամանատարը։

5359 | 0
Facebook