Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Netflix-ը Ամերիկայում կրկին կցուցադրի «Ժողովրդի ծառան» սերիալը՝ Զելենսկու դերակատարությամբ

01:18, հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ.
#Netflix-ը Ամերիկայում կրկին կցուցադրի «Ժողովրդի ծառան» սերիալը՝ Զելենսկու դերակատարությամբ

Netflix հեռարձակման ծառայությունը հայտարարել է «Ժողովրդի ծառան» կատակերգական սերիալի վերադարձի մասին: Այս մասին ընկերությունը հայտնել է իր Twitter-ում։

Netflix-ը ուկրաինական սերիալի իրավունքները ձեռք է բերել դեռ 2016 թվականին։ «Մենք շատ հպարտ ենք, որ ուկրաինական սերիալի ստեղծողներն ենք, ովքեր կհայտնվեն Netflix-ում։ Սա բեկում է ամբողջ ուկրաինական հեռուստատեսային արդյունաբերության համար»,- այն ժամանակ ասել էր Զելենսկին:

«Ժողովրդի ծառան» սերիալը պատմում է դպրոցի ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի մասին, ով դառնում է Ուկրաինայի նախագահ և սկսում պայքարը կոռուպցիայի դեմ։ Գլխավոր դերում Ուկրաինայի այժմյան նախագահ Վլադիմիր Զելենսկին է:

Առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքով 2015 թվականի նոյեմբերի 16-ին, երկրորդի պրեմիերան՝ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, երրորդինը՝ 2019 թվականի մարտի 27-ին։

5650 | 0
Facebook