Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի» ակումբը

13:00, հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ.
Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի» ակումբը

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսի» ակումբը։ «Միշտ որոշումներ կայացնում եմ՝ ելնելով ակումբի շահերից։ Այդ պատճառով, ստեղծված իրավիճակում որոշում եմ կայացրել ակումբը վաճառելու վերաբերյալ»,- ասել է նա:

Աբրամովիչը հանձնարարել է իր ներկայացուցիչներին՝ ստեղծել բարեգործական հիմնադրամ, որտեղ կուղղվեն «Չելսիի» վաճառքից ստացված եկամուտները՝ օգնելու Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին:

Հիշեցնենք՝ Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին։

9554 | 0
Facebook