Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նստավայրից «հույժ գաղտնի» փաստաթղթեր են հայտնաբերվել

14:00, ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ.
Թրամփի նստավայրից «հույժ գաղտնի» փաստաթղթեր են հայտնաբերվել

ԱՄՆ Ազգային արխիվի վարչությունը Մար-ա-Լագոյի նստավայրից (որտեղ ապրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը) «հույժ գաղտնի» փաստաթղթեր է հայտնաբերել, գրում է The Washington Post-ը։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Ազգային արխիվի աշխատակիցները նախկին նախագահի նստավայրից փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք Թրամփը դուրս էր բերել Սպիտակ տնից և տեղափոխել Մար-ա-Լագո։ Փաստաթղթերի թվում էին` նամակագրությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և Բարաք Օբամայի հաղորդագրությունը, որը 2016 թվականին թողել էր իր իրավահաջորդին։

Թերթի զրուցակիցները նշել են, որ երբ Թրամփը նախագահ էր, հաճախ էր Սպիտակ տնից թղթապանակներ տանում` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար:

Նախկին նախագահի նստավայրում նման փաստաթղթերի պահպանումը մտահոգություն է առաջացրել արխիվների մասին օրենքի հետ կապված։

7300 | 0
Facebook