Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Հինգհազարամյա ազգ ենք, բայց կարծես հավերժական մանկամիտ ենք»․ Ա․ Միրզոյան

00:48, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Հինգհազարամյա ազգ ենք, բայց կարծես հավերժական մանկամիտ ենք»․ Ա․ Միրզոյան

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանի գրառումը․ «Հինգհազարամյա ազգ ենք, բայց, կարծես, հավերժական մանկամիտ ենք։ Բարձրաձայն հայտարարում ենք մեր ազգային նպատակները, ռազմավարությունը։ Եվ օտարները օգտվում են դրանից, մեր նպատակները և երազանքները դարձնում են մեր վրա ազդելու միջոց, մեզ իբր առաջնորդում են դեպի այդ նպատակները ու ճանապարհին որոգայթներ ստեղծում, որ մեզ կործանեն։
     Ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսները չեն բարձրաձայնում հիմնականում իրենց նպատակները։
     Նրանք բոլորը գործում են հումանիզմի և օգնելու, բարեգործության և փրկելու քողի տակ։ Ու միշտ շահում են։ Քանի որ օգնելով ու բարեգործությամբ ունեն իրենց նպատակներն ու ռազմավարությունը»։

Աղբյուրը` Աշոտ Միրզոյան
| | |
2762 | 3
Facebook