Պատասխանելով լրատվականներից մեկի հետաքննության վերաբերյալ հարցին, համաձայն որի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գոնե նշանակման պահին չի հանդիսացել ՀՀ քաղաքացի, վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Ես դա, անկեղծ ասած, քիչ հավանական և գրեթե անհնար եմ համարում: Դրանք իմ քննարկելու մանրամասները չեն: Դրա պետք է ուսումնասիրեն որոշակի պետական մարմիններ»:
Հիշեցնենք, ավելի վաղը «Հետք»-ը գրել էր, որ
Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։