Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նման անմակարդակ հարցեր այլևս չտա՛ք». ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողներին

12:48, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Նման անմակարդակ հարցեր այլևս չտա՛ք». ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողներին

«Կառավարության անդամները, կարծես, թարֆիքինգի զոհ լինեն. Փաշինյանը ոնց ուզի՝ էնպես պիտի անեն. կուզի՝ հրաժարական կտան, չի ուզի՝ չեն տա: Դուք ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունե՞ք»,- դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ հարցրեցին լրագրողները՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական տալ:

«Արտառոց որևէ բան չեմ տեսնում նման հայտարարության մեջ.... Նման մակարդակի անմակարդակ հարցերին չեմ պատասխանում.... Խնդրում և պահանջում եմ՝ կոռեկտ արտահայտվել: Նման անմակարդակ հարցեր այլևս չտաք, չեմ պատասխանելու»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը:

3920 | 1
Facebook