Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեքենան հայտնվել է ջրանցքում․ վարորդը մահացել է, կան վիրավորներ

22:54, կիրակի, 16 հունվարի, 2022 թ.
Մեքենան հայտնվել է ջրանցքում․ վարորդը մահացել է, կան վիրավորներ

Հունվարի 16-ին, ժամը 19:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին:

3957 | 0
Facebook