Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով»․ Սերժ Թանկյան

17:24, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
«Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով»․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նախօրեին զոհված կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը և կից գրել․ «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:

Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից։ Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ 19-ամյա Ղարիբյանը սպանվել է ադրբեջանական զինուժի կողմից։

«Ես գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով», - գրել է նա 2021 թվականին, երբ նրան զորակոչում էին ծառայության»։

Աղբյուրը` Սերժ Թանկյան
10849 | 2
Facebook