Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

14:51, երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբարհիմ Քալընը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական և քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման աշխատանքներին, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

4806 | 0
Facebook