Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018 թ., Բոլթոնի՝ Արցախի պատերազմի թեզերը». Ստեփան Դանիելյան

21:06, կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ.
«2018 թ., Բոլթոնի՝ Արցախի պատերազմի թեզերը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «2018 թ. Բոլթոնի Արցախի պատերազմի թեզերը
     Բոլթոն. Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խմդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի։
     ... Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, ինչպես նաև՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը: Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում:
     Հարց. Ձեր՝ նոր արած մեկնաբանության վերաբերյալ մի ճշտող հարց. ինձ թվում է, որ նրա վարկանիշը շատ բարձր է։
     Ջոն Բոլթոն. Ես նրան հարցրել եմ՝ ո՞րն է նրա գաղտնիքը։ ...
     Հարց. Մյուս կողմից մենք շրջապատված ենք երկրներով, որոնք մինչ օրս բլոկադայի են ենթարկում Հայաստանը։ Ադրբեջանի հետ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով է: Թուրքիան նույնպես, քանի որ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
     Ջոն Բոլթոն. Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: ... Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի»:

3251 | 0
Facebook