Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարձակում Նիգերիայում` քրիստոնեական եկեղեցու վրա

12:44, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2012 թ.
Հարձակում Նիգերիայում` քրիստոնեական եկեղեցու վրա

Նիգերիայում նվազագույնը 15 մարդ է մահացել քրիստոնեական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով,- հաղորդում են երկրի իշխանությունները:
     Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Օկենե քաղաքի ծայրամասում. զինված անձինք կրակ են բացել եկեղեցու այցելուների ուղղությամբ:
     Դեռևս հայտնի չէ` ով է կանգնած զինված հարձակման ետևում. խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը:
     Նախորդ զինված հարձակումը` կրկին քրիստոնեական եկեղեցու վրա, կազմակերպել էին ''Բոկո Հարամ'' խմբավորման անդամները, ովքեր ուզում են հասնել Նիգերիայում շարիաթի ընդունմանը:

3279 | 0
Facebook