Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց». Փաշինյան

18:00, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
«Այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց». Փաշինյան

«Ես այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների վերադարձի դիմաց և ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում: Այն ժամանակ մենք այդ առաջարկը պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել, երբ արձագանքեն, դա ուժի մեջ կգտնվի»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Էլինար Վարդանյանի այն հարցին, թե ինչպիսին է վերջինիս դիրքորոշումը գերիների նկատմամբ։

4884 | 5
Facebook